-
Հասարակական
Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
17:4621.04.25 -
Քաղաքական
Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան
17:0821.04.25 -
Հասարակական
Կրակում են պեկայով ու դեշեկայով. գյուղացիները քնում-զարթնում են ադրբեջանական կրակահերթի տակ
16:5421.04.25 -
Հասարակական
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մոտ 50 հազար արխիվային նյութ է հավաքագրվել․ Էդիտա Գզոյան
16:1821.04.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Նոր մանրամասներ՝ 16-ամյա տղայի սպանությունից. վենդետայի վտանգ՝ Քանաքեռում
15:3021.04.25 -
Հասարակական
Մասիսում գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակnց է հնչել. Ֆերմայի սեփականատիրոջ վիճակը ծայրահեղ ծանր է
15:0421.04.25 -
Հասարակական
Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տներից մեկի արևային ջրատաքացուցիչը. ՊՆ
14:3721.04.25 -
Տնտեսական
Թաքուն եք պահում․ Դուք, վստահաբար, 300 հազարի շեմը հանելու եք․ Թադևոս Ավետիսյան
14:3221.04.25 -
Հասարակական
Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը
13:3121.04.25 -
Տնտեսական
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը
11:4621.04.25 -
Հասարակական
Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է արցախցի լրագրող, բանաստեղծ Կարեն Շիրինյանը
11:1221.04.25 -
Հասարակական
Գիշերը թշնամին շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ. News.am
10:4821.04.25
130 դպրոցում դասարանները դատարկ են, տնօրենն ու ոստիկանները այսօր դպրոց չեն ներկայացել. ուսուցչուհի

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում լարվածությունը պահպանվում է:
Դպրոցում ինչպես երեկ, այսօր ևս դասարանները դատարկ են: Տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից երկու օր շարունակ դպրոցում ոստիկանական ուժեր կենտրոնացնելուց հետո, ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց՝ վախի մթնոլորտի պատճառով:
«Այսօր ևս դասապրոցեսը ամբողջովին տապալված է, մենք ուսուցչական կազմով փոխտնօրենների հորդորով զանգահարում ենք ծնողներին, խնդրում ենք երեխաներին ուղարկել դպրոց, բայց համատարած ստանում ենք պատասխան, որ երեխաները մեծ սթրես են տարել, ահաբեկված են դասարաններում ոստիականների ներկայությունից, և մինչև իրավիճակը չհանդարտվի, դպրոց չեն ուղարկելու»,-Aysor.am-ին ասաց թիվ 130 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը:
Ուսուցչուհու խոսքով՝ այսօր տնօրենը և վերջինիս կողմից արդեն երկու օր դպրոցում տեղակայվող ոստիկանական ուժերը դեևս չեն եկել:
«Չգիտեմ, թե ուր է տնօրենը և, անկեղծ, այլևս հետաքրքիր չէ: Երեկ ամբողջ օրը միջանցքում իր մի քանի համախոհների հետ նստած, բարձրաձայն ծիծաղում էր և սպառնում՝ իր դեմ հայտարարություն արած ծնողների և ուսուցիչների «հախից գալ»: Այսօր դեռ չի ժամանել դպրոց, խնդրում եմ իրենից պարզեք՝ որտեղ է»,-ասաց ուսուցչուհին՝ հույս հայտնելով, որ համապատասխան մարմինները քայլեր կձեռնարկեն լարվածությունը թոթափելու և դպրոցի բնականոն գործունեությունը վերականգնելու համար:
Aysor.am-ը փորձեց կապ հաստատել Ն. Հովսեփյանի հետ, սակայան, նրա հեռախոսն անջատված էր: Տնօրենի ընդունարանից մեզ հայտնեցին, որ նա այսօր դպրոց չի գնացել:
Հիշեցնենք, որ Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում մի քանի օր է՝ քաոսային իրավիճակ է: Տեսչական ստուգումների արդյունքում հայտանաբերված առերևույթ չարաշահումներից հետո, տնօրեն Նվարդ Հովսեփյանը հարկադրել է փոխտնօրեններին՝ հորդորել աշակերտներին և ծնողներին կեղծ վկայություն տալ ստուգող մարմնին: Փոխտնօրենները հրաժարվել են կատարել Ն. Հովսեփյանի պահանջը և լիազորությունները դադարեցնելու դիմում են ներկայացրել: Չարաշահումների մասին հաղորդագրությունից հետո, Ն. Հովսեփյանը դպրոցում սկսել է շրջել ոստիկանական մեծաթիվ ուժերով, երեխաներն ու ուսուցիչները ստիպված են եղել դպրոց մուտք գործել ոստիկանական պատի միջով:
-
20:45 18.04.25 Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը Կարդալ ավելին
-
16:46 18.04.25 Մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրվել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր Կարդալ ավելին
-
10:49 16.04.25 ԱԹՍ-ների գաղտնիքներ են բացահայտվում «Էլբակյանում». պահանջված մասնագիտությունների կրթահամալիրը Կարդալ ավելին
-
17:28 14.04.25 Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների Կարդալ ավելին