Լրահոս
Քաղաքական
23:48
14.01.25
803

1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան

Img default alt hy

Քաղաքագետ Ազատ Ադամյանը գրում է․

Հ1-ի ուղիղ եթերով ցուցադրում են Հայաստանի կապիտուլյացիոն ակտը: Իշխանություն և ոչ մի պարտավորություն չունեցող, հեռացող բայդենյան վարչակարգի հետ ՀՀ իշխանությունները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրում, որին հետևում է պատերազմական իրավիճակներում ադրբեջանական էներգակիրների անվտանգության մասին մտածող բաբաջանյան-պետրոսղազարյան խանդավառված հարցազրույցը:

1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով:

Ցավոք, մի քանի հազարամյակի պատմություն ունեցող հայ ազգը իրավիճակին համարժեք պատասխան տվող կուռ էլիտա չունեցավ, բայց ունեցավ մարդիկ , ովքեր ,էլիտայի դիմակ դրած ,մեղադրում են միամիտ , անիրազեկ ժողովրդին:

Հուսանք ՝ նոր եկող ամերիկյան վարչակարգը համաշխարհային այնպիսի իրավիճակ կստեղծի, որից կծնվի իրական հայկական էլիտա , և Հայոց նավն անվտանգ դուրս կգա հին աշխարհակարգից նոր աշխարհակարգ: