-
Հասարակական
Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
17:4621.04.25 -
Քաղաքական
Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան
17:0821.04.25 -
Հասարակական
Կրակում են պեկայով ու դեշեկայով. գյուղացիները քնում-զարթնում են ադրբեջանական կրակահերթի տակ
16:5421.04.25 -
Հասարակական
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մոտ 50 հազար արխիվային նյութ է հավաքագրվել․ Էդիտա Գզոյան
16:1821.04.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Նոր մանրամասներ՝ 16-ամյա տղայի սպանությունից. վենդետայի վտանգ՝ Քանաքեռում
15:3021.04.25 -
Հասարակական
Մասիսում գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակnց է հնչել. Ֆերմայի սեփականատիրոջ վիճակը ծայրահեղ ծանր է
15:0421.04.25 -
Հասարակական
Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տներից մեկի արևային ջրատաքացուցիչը. ՊՆ
14:3721.04.25 -
Տնտեսական
Թաքուն եք պահում․ Դուք, վստահաբար, 300 հազարի շեմը հանելու եք․ Թադևոս Ավետիսյան
14:3221.04.25 -
Հասարակական
Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը
13:3121.04.25 -
Տնտեսական
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը
11:4621.04.25
4 հազար 439 օտարերկրացի ստացել է ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիները, ըստ քաղաքացիության երկրի եւ կարգավիճակի տրման հիմքի, դասակարգվում են հետեւյալ կերպ. Հնդկաստան՝ 1 349 անձ, Ռուսաստանի Դաշնություն՝ 1 165 անձ, Իրան՝ 550 անձ, Հորդանան՝ 172 անձ, Շրի Լանկա՝ 148 անձ։
ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 4 հազար 439, որոնցից 747 անձի դեպքում որպես հիմք համարվել է ձեռնարկատիրական գործունեությունը, 1 հազար 351-ի դեպքում՝ ընտանիքի հետ միավորվելը (Պայմանավորված ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելու, կամ ՀՀ քաղաքացու/ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը/ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելու հանգամանքներով), 2 հազար 313-ի դեպքում՝ ուսումը, 28-ի դեպքում՝ ազգությամբ հայ լինելը։
Հարկ է նշել նաեւ, որ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի, 2025 թվականի հունվար ամսին Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 342 հազար 460 անձ, որոնցից միայն 167 հազար 798-ն է եղել ՀՀ փաստաթղթերով։ Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ, ապա հարկ է նշել, որ նախորդ տարի հունվարին ՀՀ մուտք գործած անձանց թիվը կազմել է 326 հազար 252։ Ստացվում է, որ 2025 թվականի հունվարին 16 հազար 208 անձ ավելի է այցելել Հայաստան նախորդ տարվա համեմատ։
Համաձայն նույն տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունից ելք է կատարել 339 հազար 773 անձ, որից միայն 144 հազար 103-ն են եղել ՀՀ փաստաթղթերով։ Այսինքն՝ ՀՀ-ից ելքերի եւ ՀՀ մուտքերի ընդհանուր հաշվեկշիռը կազմում է 2 հազար 687 մարդ, ստացվում է, որ մուտքերի թիվը 2 հազար 687 մարդով ավելի է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
-
13:04 19.04.25 Մամուլի տեսություն 19.04.2025 Կարդալ ավելին
-
11:15 19.04.25 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
11:04 19.04.25 «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. թվեր. «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
10:25 19.04.25 ՔՊ-ն որոշել է, որ պետք է մասնակցեն Գյումրու ավագանու հաջորդ նիստերին․ «Հրապարակ» Կարդալ ավելին