Լրահոս
Առողջապահական
14:30
06.02.25
103

40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտություն

Img default alt hy

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացությունների տեսակներից մեկն է։ Դեպքերի շուրջ 99%-ը արձանագրվում է կանանց մոտ, տղամարդկանց մոտ հանդիպում է հազվադեպ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում և կիրառվում է համապատասխան բուժում։

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները բազմազան են՝

🔹ընտանեկան նախատրամադրվածություն,
🔹վաղաժամ կամ ուշացած դաշտանադադար,
🔹մարմնի ավելորդ քաշ և ճարպակալում,
🔹ցածր ֆիզիկական ակտիվություն,
🔹խրոնիկ սթրեսային իրավիճակներ,
🔹ծխախոտի, ալկոհոլի և անառողջ սննդի օգտագործում և այլն։

Կարևոր է հիշել՝

✔️ Ամսական անհրաժեշտ է կատարել կանոնավոր ինքնազննում:
✔️ Եթե կրծքում անսովոր գոյացություն է շոշափվում, անհրաժեշտ է դիմել բժշկի, անգամ եթե այն Ձեզ ցավ չի պատճառում։
✔️40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտություն:
✔️ Կրծքի գոյացությունների մեծ մասը կարող են քաղցկեղային չլինել։

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման եղանակներն են՝

🔹կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային թերապիան՝ որը կարող է նշանակվել վիրահատությունից առաջ կամ հետո,
🔹 վիրահատական բուժումը,
🔹 ռադիոթերապիան:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունը կախված է ամբողջական բուժման կուրսից։