Լրահոս
Մշակույթ
23:15
09.04.24
203

44-օրյա պատերազմի մասին պատմող, 40 մրցանակի արժանացած «Motherland» ֆիլմի ամերիկահայ հեղինակ Վիկ Գերամին Հայաստանում է

Img default alt hy

Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ լրագրող, ռադիոհաղորդավար և վավերագրող Վիկ Գերամին ապրիլի 4-20-ը Հայաստանում է։ Վերջինս հեղինակել է 44-օրյա ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի մասին պատմող փաստավավերագրական «Motherland» («Մայր Հայրենիք») ֆիլմը, որը բացահայտում է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության և հայերի դեմ գործած հանցագործությունները, ցեղասպան գործողությունները։

Հայաստան այցելության նպատակն է ներկայացնել Վիկ Գերամիի վերջին տարվա ընթացքում կատարված աշխատանքները:

«Մայր Հայրենիք» ֆիլմը 82 միջազգային կինոփառատոներում ընտրվել է նոմինանտների շարքում, հայտնվել լավագույն ընտրանիներում և պաշտոնապես արժանացել քառասուն (40) մրցանակի։

Թեպետ Վիկ Գերամին ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, բայց սահուն խոսում և շփվում է հայերենով։ Որպես լրագրող և վավերագիր նրա ուսումնասիրության և հետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները:

Գերամիի սերը հայրենիքի հանդեպ խորացել է, երբ ծնողները նրան երեք տարեկանում Հայաստան են տարել։ Նա հաճախել է հայկական մասնավոր դպրոցներ մինչև 7-րդ դասարան և ուսումնասիրել հայոց պատմություն, գրականություն, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թեման:

Վիկ Գերամին «The Blunt Post»-ի հիմնադիր, խմբագիր-հրատարակիչն է. մրցանակակիր լրագրող, սյունակագիր, մեդիա մեկնաբան։ Նրա վերջին հյուրերն են եղել կոնգրեսական Ադամ Շիֆը, սենատոր Բոբ Մենենդեսը, նահանգապետ Հովարդ Դինը, կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Քեթի Փորթերը, Բրեդ Շերմանը, Մայք Լևինը, Մաքսին Ուոթերսը, Ջուդի Չուն, Լոս Անջելեսի շրջանային դատախազ Ջորջ Գասկոն: