-
Միջազգային
Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը
16:3022.03.25 -
Քաղաքական
Թուրքիայում ներքաղաքական լուրջ ճգնաժամ Է հասունանում․ դա կարող է Ադրբեջանին թուլացնել․ Գեղամյան
14:4522.03.25 -
Հասարակական
Կրակոց՝ Էջմիածնում․ հրազենային վնասվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
14:3022.03.25 -
Հայաստան
Ուղիղ I Վարդան Ղուկասյանը շարունակում է քարոզարշավը. հերթական հանդիպումը գյումրեցիների հետ
14:0622.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է․ Օսկանյան
14:0022.03.25 -
Իրավական
Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանում տղամարդուն զրկել են կյանքից
13:4722.03.25 -
Հասարակական
Դաժանություն ա դա, ամոթ ա. 17-ամյա Գրիշայի դանակահարությունից հետո ուշքի չի գալիս Սպիտակը
13:3022.03.25 -
Միջազգային
Կիևը համաձայնել է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել․ Սթիվ Ուիթկոֆ
13:1522.03.25 -
Հասարակական
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
12:0022.03.25 -
Մամուլի տեսություն
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է․ «Փաստ»
09:5222.03.25
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
2024 թվականի ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ YouTube.com կայքի օգտատերն իր անվամբ էջով հեռարձակվող եթերների ժամանակ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:
Իրականացված անհրաժեշտ միջոցառումներով պարզվել է նշված օգտատիրոջ ինքնությունը։ Վերջինս 1972թ. ծնված Վ․Հ․-ն է, ով 2023թ․ սեպտեմբերին լքել է ՀՀ տարածքը:
Հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձը, ունենալով հակաիշխանական հայացքներ, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, YouTube.com կայքի իր անվամբ և իր կողմից վարվող էջով 2024 թվականի մարտի 26-ին, 27-ին, 28-ին, և ապրիլի 17-ին իր եթերների ժամանակ շարունակաբար կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչպես նաև՝ այդ նպատակով տարածել է նյութ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող ենթադրյալ հանցագործություն կատարած նշված անձին, դատարան ներկայացնելու համար, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ․Հ․-ի կատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
13:47 22.03.25 Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանում տղամարդուն զրկել են կյանքից Կարդալ ավելին
-
22:50 21.03.25 Տաբատդ իջեցրու ասող ոստիկանությանը վստահո՞ւմ են քաղաքացիները. պայքար՝ մեծ ու փոքր գողերի դեմ Կարդալ ավելին
-
22:33 21.03.25 Ոստիկանությունում ծեծված Տիգրանը գնալու է մինչև վերջ. ՆԳ նախարարի զարմանքն ու խոստումը Կարդալ ավելին
-
17:48 21.03.25 Սյունիքում 40-ամյա տղամարդը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել ու վաճառել Կարդալ ավելին