Լրահոս
Միջազգային
23:00
09.11.24
175

7 օր Թրամփին սպանելու համա՞ր. Իրանը կտրուկ հերքում է մահափորձ կազմակերպելու մեղադրանքը

Սպիտակ տուն չհասած՝ Թրամփի անունն արդեն նոր սկանդալի մեջ է հայտնվել: ԱՄՆ ընտրված նախագահը, առանց ապացույցներ ներկայացնելու, մեղադրել է Իրանին՝  իր դեմ «անհաջող գործողություններ» ձեռնարկելու համար: 

Այսօր Իրանի արտգործնախարարությունը հերքել է  ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հայտարարությունը, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներից մեկը, իբր,  պատվիրել է Թրամփի սպանությունը՝ ընտրություններում նրա հաղթանակից առաջ: