-
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին
10:4714.05.25 -
Մամուլի տեսություն
Արթուր Աթաբեկյանն իրեն և ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»
10:3814.05.25 -
Մամուլի տեսություն
Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ»
10:3014.05.25 -
Հասարակական
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է
10:1714.05.25 -
Մամուլի տեսություն
71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»
10:0614.05.25 -
Մամուլի տեսություն
Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»
09:4714.05.25 -
Հասարակական
Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի
00:0814.05.25 -
Հասարակական
Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա
23:5813.05.25 -
Միջազգային
Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից
23:4513.05.25 -
Միջազգային
Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին
23:1513.05.25 -
Քաղաքական
Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
22:4513.05.25 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
22:3513.05.25 -
Քաղաքական
Մունդառ հերյուրանք, կասկածելի վարույթներ ու թավշյա ճառեր. «կոռուպցիա» անունով պոզավոր կենդանին
22:1513.05.25 -
Քաղաքական
Արդարադատության նախարարը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներին
22:0013.05.25 -
Քաղաքական
Թշնամին արդեն կրակում է օրը ցերեկով. նյարդերի պատերազմ՝ սահմանամերձ գյուղերում
21:5013.05.25 -
Հասարակական
40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին
21:4513.05.25 -
Միջազգային
Պուտի՞նը, թե՞ Լավրովը կմեկնի Ստամբուլ. ռուսների ու ուկրաինացիների «վերջին շանսը»
21:1513.05.25 -
Հասարակական
Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի որոշ հատվածներ․ ՀԷՑ
20:5413.05.25
90 մլն դրամ` Երևանը հրապարակից մինչև ծայրամասեր կաթվածահար անելու համար. անկազմակերպ միջոցառում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Երևան քաղաքի պետական բյուջեից տրամադրվել էր 90 մլն դրամ՝ դեկտեմբերի 8-ին Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը վառելու և մարդկանց շնչահեղձ անելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ այս մասին պաշտոնական աղբյուրներից: Երևանում հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություննից հետո հրապարակը վերածվել էր շուկայի։ Բանն այն է, որ թանկարժեք հրավառությունը միայն ուրախություն չէ, որ պատճառել է ներկաներին և Կենտրոնի բնակիչներին. այն նաև բողոքի մեծ ալիք է բարձրացրել։
«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ թեև հրավառությունն ու միջոցառումը գեղեցիկ եւ ստացված էին, սակայն քաղաքացիների տեղաշարժը եւ կազմակերպչական մասն անկազմակերպ էր։ Հրավառությունից հետո մարդկանց հոսքը շրջափակել է Հանրապետության հրապարակը, եւ շարժը դադարել է՝ ստեղծելով արհեստական խցանումներ։ Երեւանի քաղաքապետարանը կամ Երեւանի պարեկային ծառայության անկազմակերպ աշխատանքի արդյունքում քաղաքացիները անմարդկային խցանումների մեջ ուշագնաց են եղել, շարունակվել է երեխաների լացուկոծը: Ավելին, որպեսզի հրմշտոցի արդյունքում երեխաները շնչահեղձ չլինեն, ծնողները երեխաներին նստեցրել էին իրենց ուսերին ու մի կերպ դուրս հանել քաոսից:
Անկազմակերպ բացումը ցայտուն էր, քանի որ, օրինակ, Հայաստանում անցկացվող Մանկական եվրատեսիլի ժամանակ, որը ոչ պակաս մեծ միջոցառում էր եւ պատմական իրադարձություն Հայաստանի համար, կազմակերպվածության մակարդակը զգացվում էր նաեւ իրավապահների կողմից։ Միջոցառման մուտքի ժամանակ ստուգվում էին քաղաքացիների պայուսակները՝ միջոցառման ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու համար։ Ավելին՝ հստակ ապահովված էին մուտքի եւ ելքի տարբեր ուղիները: Իսկ Երեւանի քաղաքապետարանի եւ «Սինեմարտ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում Երեւանը Հանրապետության հրապարակից մինչեւ քաղաքի ծայրամասեր կաթվածահար էր եղել։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանը կամ կազմակերպող ընկերությունը պաշտոնական ոչ մի պատասխանով հանդես չեն եկել, իսկ երկուշաբթի՝ առավոտյան, այդպես էլ տեղի չունեցավ Երեւանի գործակարգավարական նիստը, եւ Տիգրան Ավինյանը հարկ չհամարեց պատճառված անհանգստության համար ներողություն խնդրել:
Մայրաքաղաքի ձևավորման աշխատանքները, ինչպես նախորդ 2 տարիներին, կազմակերպվել են «Սինեմարտ» ՍՊԸ-ի կողմից։
2022 եւ 2023 թվականներին տոնական ձեւավորման ծառայությունների համար «Սինեմարտ»-ի հետ կնքվել է պայմանագիր՝ մեկ անձից գնման եղանակով։
2022-ին տոնական միջոցառումը կազմակերպվել էր 191 մլն դրամով, 2023-ին՝ 202 մլն դրամով, 2024-ին՝ 209 մլն դրամով։ Ֆինանսական աճը ակնհայտ է եւ ամենեւին փոքր չէ։
Բացի «Սինեմարտ»-ից՝ Հանրապետության հրապարակում ձեւավորման աշխատանքներ է կատարել նաեւ իշխանության սիրելի «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը երգող շատրվանների տարածքի ամանորյա ձեւավորման աշխատանքների համար պայմանագիր է կնքել Երեւանի քաղաքապետարաի հետ, որն արժեցել 60 մլն դրամ, իսկ Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները՝ 190 մլն դրամ։
Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության աշխատանքները կազմակերպելու համար այս ընկերությանը վճարվել է 90 մլն դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթի բազմաթիվ զանգերին «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի սեփականատեր Ռուդիկ Տեր-Գալստյանը այդպես էլ չպատասխանեց՝ գուցե խուսափելով պատասխանատվությունից, սակայն փաստն այն է, որ կազմակերպված միջոցառումը, ժողովրդական ձեւով ասած, հարամվեց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
-
10:38 14.05.25 Արթուր Աթաբեկյանն իրեն և ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ» Կարդալ ավելին
-
10:30 14.05.25 Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ» Կարդալ ավելին
-
10:24 14.05.25 «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»․ «Հրապարակ» Կարդալ ավելին
-
10:06 14.05.25 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ» Կարդալ ավելին