Լրահոս
Հասարակական
19:45
24.05.24
719

Աբովյանում տղամարդը զինված մտել էր «Արդշինբանկ»-ի մասնաճյուղ․ ոստիկանները նրան վնասազերծել են և տեղափոխել բաժին

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, նռնակով կամ նռնակներով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել է Օգոստոսի 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնում է բանկը պայթեցնել:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տղամարդու համբերության բաժակը բանկը լցրել է, նրան ունեզրկել է, տունը ձեռքից առել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ տղամարդը ճարահատյալ դիմել է նման միջոցի:

Դեպքի վայր էր ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Էդվարդ Բաբայանը:

Հանցագործությունը կանխվել է առաջին հերթին բանկում ծառայություն կատարող կին ոստիկանի շնորհիվ. հենց նա է, որ կարողացել է ճիշտ բանակցություններ վարել տղամարդու հետ, բանկի աշխատակիցներին նաև ցուցաբերել է հոգեբանական օգնություն, մինչ կժամաներ օպերատիվ խումբը:

Քիչ առաջ ոստիկաններին հաջողվեց զինված տղամարդուն վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին:

Ներսում գտնվող ականատես տղամարդն է ֆոտոլրագրողի հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեց տեղի ունեցած դեպքից: Նա ասում էր, որ նռնակով զինված տղամարդը մտել է ներս և հայտնել է, որ ինքը մտադրություն չունի պատանդներ վերցնելու  և պահանջում էր, որպեսզի դեպքի վայր հրավիրեն լրագրողների:

Նա հայտնել է, որ ինքը Բյուրեղավանից է և կանանց հորդորել է, որպեսզի դուրս գան բանկից, այդ ժամանակ կին ոստիկանը, ցուցաբերելով համարձակություն, ատրճանակը մոտեցել է նրան, ով նռնակի օղակը քաշած է եղել ու հայտնել է, որ եթե նա չշարունակի հակաօրինական գործողությունները, ինքը իրավունք ունի նրան վնասազերծել, սակայն տղամարդը հայտնել է, որ կպայթեցնի «լիմոնկան» ու կին ոստիկանը շարունակել է զրույցը նրա հետ, որից հետո 5-7 րոպեի ընթացքում ժամանել են ոստիկաններն ու որոշ բանակցություններից հետո նրան վնասազերծել ու տեղափոխել են ոստիկանություն: