Լրահոս
Իրավական
22:15
20.06.24
212

Աբրահամ Գասպարյանի նկատմամբ ոստիկանական բռնության փաստով հաղորդում է ներկայացվել

Img default alt hy

Աբրահամ Գասպարյանի փաստաբանը պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել՝ ոստիկանների կողմից Գասպարյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ։ Փաստաբան Տիգրան Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ հաղորդումն ստացվել է, քննարկվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանությունն անհամաչափ ուժ, ասել է թե՝ բռնություն է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել է դաստակը։ Տուժել են նաև շուրջ մեկ տասնյակ լրագրողներ և օպերատորներ, վնասվել է ԶԼՄ-ներին պատկանող գույքը, թիրախավորված բռնության է ենթարկվել լրագրող Աբրահամ Գասպարյանը։