Լրահոս
Հայաստան
21:46
24.05.24
115

Ադրբեջանցիները կկանգնեն դպրոցի դիմաց. Կիրանցի առաջին սյունն ու «Վերջին զանգը»

 

Հայաստանի ամենապաշտպանված բնագիծը, փաստացի, դադարեց գոյություն ունենալ: Այսօրվանից հայկական զինուժի փոխարեն սահմանապահներ են կանգած Բերքաբերի, Ոսկեպարի, Բաղանիսի հատվածներում: Կիրանցիների տներից քիչ հեռու պարզ երևում է ադրբեջանական առաջին սյունը: Դրա պաշտպանությունը ժամանակավորապես ապահովում է ԱԱԾ-ի հայ սպան, մինչև կգան ադրբեջանցի սահմանապահները: Նրանք արդեն ադրբեջանական դրոշներ են տեղադրել իրենց անցած չորս գյուղերում և զեկուցել Ալիևին, թե վերադարձրել են ադրբեջանական հողերը: