Լրահոս
Քաղաքական
22:56
09.12.24
145

Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում

 

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը չի ասում, թե ինչու՞ Հռոմի ստատուտը վավերացնելուց 1,5 տարի անց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ու Ալիևի հայց չի ներկայացրել Միջազգային քրեական դատարան: Այսօր Եղիշե Կիրակոսյանը խորհրդարանում մասնակցել է ԵԽԽՎ իրավական հանձնաժողովի նիստին, որին ներկա է եղել նաև վեհաժողովի գլխավոր քարտուղարը: Թեպետ նիստի ժամանակ խոսել են Բաքվում պահվող հայ գերիների ու Արցախից բռնագաղթածների իրավունքներից, սակայն մարդու իրավունքներին առնչվող այդ հարցը ԵԽԽՎ օրակարգային թեմա չի դառնա: