Լրահոս
Միջազգային
21:30
24.05.24
203

Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Img default alt hy

Մայիսի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի միջև։

Այս մասին փոխանցում է ԱՊԱ-ն։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։