Լրահոս
Տարածաշրջան
11:10
15.08.24
565

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Կասպից ծովում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։

Նշվում է, ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 08։22-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։