-
ՀասարակականԵրևանում բախվել են «Nissan Murano»-ն և «Kia Forte»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց23:5808.09.24
-
Իրավական«Զվարթնոց»-ում բռնել են բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ հայտնաբերել են Տավուշի մարզում21:3008.09.24
-
ՔաղաքականՊապոյանը Լատվիայում այցելել է «EggEnergy» ընկերություն. քննարկել են համագործակցության հեռանկարները19:3008.09.24
-
ՀասարակականԵրևան-Արմավիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց19:0008.09.24
-
ՀասարակականՍևանա լճում շարունակվում են Երևանի բնակիչ՝ 43-ամյա տղամարդու մարմնի որոնողական աշխատանքները14:3008.09.24
-
Կրթություն և գիտությունՈ՞վ է այրում եռագույնը՝ 3-րդ դասարանի «Մայրենիի» վրա. կրթություն՝ առանց դասագրքերի14:0008.09.24
-
ՔաղաքականՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն13:0008.09.24
-
ԱռողջապահականՆալբանդյանում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. News.am12:0008.09.24
-
ՀասարակականՆոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք11:4008.09.24
-
ԻրավականՈստիկանի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է. ՆԳՆ-ը նոր մանրամասներ է հայտնել10:5308.09.24
Ադրբեջանը խաղաղության նպատակ չունի, ձգտում է ստանալ առավելագույնը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրելու նպատակ չունի․ փուլ առ փուլ բոլոր պահանջները կատարելու քաղաքականություն են որդեգրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մի քանի օր առաջ է Ադրբեջանի նախագահը ասել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցը օրակարգում է։
Ադրբեջանը մի հատ քաղաքականություն է որդեգրել, որ փուլ առ փուլ բոլոր պահանջները, որ կա, այդ պահանջները կատարվեն։
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրելու նպատակ չունի, ձգտում է ստանալ առավելագույնը, իսկ այդ առավելագույնը Հայաստանի չգոյությունն է։
Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ինչ-որ մի կերպ հրաժարվել են իրենց ծրագրերից։ Եթե ինչ-որ մի կերպ ուզում են ասեն, որ ժամկետների հարց է, դա մոլորություն է։
Իրենք ցույց են տալիս, որ բացի հայկական կողմից, քննարկումներ կան, որ տարբեր կողմեր պիտի վերահսկեն միջանցքը։
Այս պահին էլ, որ սահմաններին սահմանապահներ են կանգնած, դա էլ խաբեություն է։
Ադրբեջանի զինվորները մի քանի տառի առաջ իրենց համազգեստները հանել են և սահմանապահների համազգեստ են հագել։ Ամեն ինչով զինված են»,-ասել է նա։
- 22:30 08.09.24 Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը իրական խնդիր է, որի գոյությունն մշտական վտանգ է Հայաստանի համար․ Ոսկանյան Կարդալ ավելին
- 19:30 08.09.24 Պապոյանը Լատվիայում այցելել է «EggEnergy» ընկերություն. քննարկել են համագործակցության հեռանկարները Կարդալ ավելին
- 13:00 08.09.24 Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն Կարդալ ավելին
- 23:45 07.09.24 Մոսկվային ոչ թե միջանցքն է պետք, այլ դրա գործարկման դեպքում՝ միջանցքի նկատմամբ հսկողությունը. Արմեն Աշոտյան Կարդալ ավելին