Լրահոս
Հասարակական
23:27
09.06.26
144

Աղոթք և միասնական ժամերգություն՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի և գերության մեջ գտնվող մեր զավակների համար․ Արագածոտնի թեմ

Img default alt hy

Արագածոտնի թեմից հայտարարում են.

«Հունիսի 12-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Լուսագյուղ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի մեր թեմի կյանքի գեղեցիկ ավանդույթ դարձած հերթական միասնական ժամերգությունը:

Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար:

Արագածոտնի Թեմ
Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Լուսագյուղ (Ապարանի տարածաշրջան
)»: