Լրահոս
Հայաստան
21:57
24.05.24
120

Աղոթք, վալս, քոչարի և Մասիս տանող երազանքներ. Հայաստանում Վերջին զանգ է

Այսօր վերջին զանգն է հնչում Հանրապետության գրեթե բոլոր 1547 կրթական հաստատություններում։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Տոնական միջոցառումներ կազմակերպած բոլոր դպրոցներում ոստիկանության ծառայողներ կան: Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը ապահովում են պարեկային ծառայողները: Ժամը 18:00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 80 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ: «Հայլուրի» նկարահանող խումբն այսօր եղել է Երևանի համար 112 ավագ դպրոցում: Դպրոցն այս տարի ավարտական վեց դասարան ունի: Գրեթե 100 աշակերտները ավագ դպրոցի արդեն 57-րդ շրջանավարտներն են: Տոնական միջոցառումը սկսվել է աղոթքով: Անձրևի տակ երեխաները քոչարի, վալս են պարել: