Լրահոս
Սպորտ
21:45
20.06.24
205

Ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում. Դիդյե Դեշամը՝ Մբապեի առողջական վիճակի մասին

Img default alt hy

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ հարձակվող Կիլիան Մբապեն կարող է պատրաստ լինել Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղին:

«Ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Երեկ նա կարողացավ մարզվել։ Կարող եմ հաստատել, որ Կիլիան Մբապեն իրեն ավելի լավ է զգում։ Ամեն ինչ գնում է նրան, որ Մբապեն պատրաստ կլինի Նիդերլանդների դեմ խաղին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» նորեկն Ավստրիայի հավաքականի դեմ D խմբի առաջին տուրի հանդիպման 90-րդ րոպեին քթի կոտրվածքի պատճառով փոխարինվել էր: Ֆրանսիայի հավաքականի ավագը պաշտպանիչ դիմակով է մարզվում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել խմբային փուլի մյուս հանդիպումները:

Ֆրանսիա – Նիդերլանդներ խաաղը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին: