-
Մամուլի տեսություն
4 հազար 439 օտարերկրացի ստացել է ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ․ «Ժողովուրդ»
10:1719.03.25 -
Մամուլի տեսություն
Ինչու է ՔՊ-ն որոշել ամփոփիչ բանավեճից «փրկել» Սարիկ Մինասյանին. «Ժողովուրդ»
09:5219.03.25 -
Միջազգային
Պուտինը ԱՄՆ նախագահի հետ զրույցում դրսևորեց բացառիկ ազնվություն՝ պաշտպանելով Ռուսաստանի շահերը․ Միրոնով
23:3518.03.25 -
Միջազգային
Ծանր իրավիճակ են ստեղծել ուկրաինացիները՝ Բելգորոդում. օտարերկրացի զինվորներ են Կուրսկում շրջափակվել
23:0018.03.25 -
Հասարակական
Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր
22:5618.03.25 -
Միջազգային
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը անհերքելի առաջընթաց էր․ Կոսաչով
22:4818.03.25 -
Քաղաքական
Եթե սարսափելի բաներ չանեն, իրենք պարտված են. Վարդան Ղուկասյանը չի վախենում ձերբակալությունից
22:4518.03.25 -
Իրավական
5 զոհ, 24 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 14 պատահար
22:0018.03.25 -
Տարածաշրջան
Հայաստանի՞, թե՞ Իրանի դեմ է «մարզվում» Ադրբեջանը. Ալիևը համալրում է իր զինված ուժերը
21:5018.03.25 -
Քաղաքական
Հայաստանը հրադադարը խախտելու պատճառ կամ հրահանգ չունի և կունենա «խաղաղության» Սահմանադրություն
21:4518.03.25 -
Հասարակական
ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են հրշեջ-փրկարարական նոր կայանի բացմանը (տեսանյութ)
20:4518.03.25
«Ամենահուսալի ճանապարհը գիտելիքն է». Ժաննա Անդրեասյանն այցելել է քննական կենտրոններ

Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. քննական առաջին օրը 1176 դիմորդ գիտելիքը ստուգել է «Քիմիա» առարկայից, 259-ը՝ «Ռուսաց լեզվից»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ և Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում հետևել է «Քիմիա» առարկայի միասնական քննությանը։
Մինչ քննության մեկնարկը նախարարը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ ինչ մասնագիտություն են ընտրել, արդյոք մասնակցել են հունվարին կազմակերպված առաջին փուլի միասնական քննությանը և այլն: Դիմորդներից շատերը նշել են, որ հունվարին նույն առարկայի քննությունից դրական միավորներ են ստացել, անգամ միջինից բարձր արդյունք ունեն, սակայն երկրորդ անգամ են փորձում` միավորները բարելավելու հույսով։
Նախարարը հաջողություն է մաղթել դիմորդներին և խորհուրդ տվել ապավինել գիտելիքին. «Խորհուրդ եմ տալիս հիշել, որ ամենահուսալի ճանապարհը գիտելիքն է։ Հույսը պետք է դնել գիտելիքի և սովորածի վրա` քննությունը հաղթահարելու համար»:
Այս տարի քննությունների ընթացակարգում կատարվել է նորամուծություն. մինչ քննասենյակ մտնելը աշակերտները համապատասխան սարքի՝ մետաղորսիչների միջոցով ստուգվում են՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում և ապահովելու բոլորի համար հավասար և անաչառ պայմաններ:
«Տեխնոլոգիաները զարգանում են, մեր երեխաներն էլ շատ հնարամիտ են դրանց օգտագործման հարցում, և լրացուցիչ միջոցների կարիք կար, որպեսզի վստահ լինենք, որ որևէ մեկն իր հետ տեխնիկական սարք չի բերում»,- մեկնաբանել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Ըստ նրա՝ արդեն երկրորդ տարին է, որ քննության երկրորդ հնարավորություն է տրվում դիմորդներին, ինչն արվել է՝ հաշվի առնելով սթրեսի ու լարվածության նվազեցումը, ըստ այդմ նաև որևէ տեսակի սարքերի կարիքի բացառումը: Երկրորդ անգամ քննությանը մասնակցելու հնարավորությունը, նախարարի խոսքով, թույլ է տալիս դիմորդին առավել գիտակցված մոտենալ և պլանավորել առաջիկա անելիքը՝ կառավարելով ժամանակը:
«Մասնագիտությունների ընտրության հարցում նկատելի է տարկետման կարգի ազդեցությունը. բնագիտական ուղղությամբ բավականին դրական արդյունքներ են գրանցվել»,- ասել է նախարարը։ Նա անդրադարձել է նաև կրկնուսույցների դերի նվազման խնդրին, ինչին ուղղված է հանրակրթության նոր չափորոշիչը, որը գալիք ուսումնական տարում կներդրվի նաև 10-րդ դասարանում:
«10-րդ դասարանում ներդրվող նոր չափորոշիչը մեծ փոփոխություններ է ենթադրում. գնալու ենք կրեդիտային համակարգի ներդրման ճանապարհով, ինչը նշանակում է` երեխաները դպրոցում հավաքելու են կրեդիտներ, որոնք բուհում սովորելու համար որոշիչ դեր են ունենալու: Ինչպես նաև հրաժարվելու ենք հոսքային ուսուցումից՝ այն փոխարինելով անհատականացված ուսուցմամբ: Յուրաքանչյուր սովորողի առաջարկվելու է ընտրել իր մասնագիտական կողմնորոշմանը համապատասխանող առարակայացանկ: Սա ենթադրում է խորացված ուսուցում նախընտրած մասնագիտության համար անհրաժեշտ առարկաներից»,- ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը զրուցել է նաև դիմորդների ծնողների հետ, որոնք քննական կենտրոնների բակում սպասում էին քննության ավարտին: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ կազմակերպական առումով որևէ խնդիր նկատել են արդյոք: Ծնողները փաստել են, որ ոչ մի խնդիր չի նկատվել: Նախարարը քաջալերել է սպասող ծնողներին՝ նշելով, որ լավ պատրաստված դիմորդները, վստահաբար, կապահովեն դրական արդյունքներ:
Նշենք, որ մարզերում «Քիմիա» առարկայից քննություն է հանձնում 677, Երևանում՝ 499 դիմորդ: «Ռուսաց լեզու» առարկայից քննություն հանձնողները մարզերում 199-ն են, Երևանում՝ 60-ը: Գործում է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:
Տեղեկացնենք, որ քննական թեստերի ճիշտ պատասխանները ԳԹԿ-ն կհրապարակի քննությունների ավարտից 2 ժամ անց, քննությունների արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ բողոքարկումը տեղի կունենա արդյունքների հրապարակման հաջորդ օրը:
Մ․ Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում նախարարն այցելել է նաև 4-րդ դասարանի «Մաթեմատիկայի» քննասենյակ և հաջողություն մաղթել աշակերտներին։ Դպրոցում այս տարի 4-րդից 5-րդ դասարան է փոխադրվում ինը 4-րդ դասարան։
-
13:26 14.03.25 Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը պաշտոնապես տրվել է Ապարան համայնքին Կարդալ ավելին
-
17:05 26.02.25 Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում Կարդալ ավելին
-
13:37 26.02.25 Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով Կարդալ ավելին
-
14:00 25.02.25 Սոցիալական կրեդիտ. ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերը Կարդալ ավելին