Լրահոս
Աշխարհ
21:48
07.12.23
211

Ամերիկյան «ներողություն»՝ Բաքվից. Բլինքենն անհամբեր սպասում է Միրզոյանին ու Բայրամովին Վաշինգտոնում

Ադրբեջանի իշխանության հասցեին հնչեցրած կոպիտ գնահատականներից 22 օր հետ Բլինքենի պահանջով Բաքու է մեկնել նրա խորհրդական Օ՛Բրայենը՝ հավանաբար մեղայականով: Հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդի դերից զրկվելու՝ Ալիևի սպառնալիքը դրդել է ամերիկացի պաշտոնյային գնալ Ալիևի դուռը և առաջվանը դարձնել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները՝ չնայած հենց ինքն էր ասել, որ դրանք էլ առաջվանը չեն լինի: Ինչ են խոսել Օ՛Բրայենն ու Ալիևը պաշտոնական հաղորդագրությունների տողերից դուրս, չգիտենք, բայց Ադրբեջանի նախագահը հիմա կողմ է, որ Վաշինգտոնը ներդրում ունենա հայ-ադրբեջանական խաղաղության գործում: