Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:00
24.05.24
485

ԱՄՆ-ի ու Արևմուտքի տրամադրած զենքերով հարվածներ են հասցվում ՌԴ տարածքին․ Լավրով

Img default alt hy

ԱՄՆ-ից և Արևմտյան երկրներից Կիևին մատակարարվող զենքերով արդեն հարվածում են Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտներին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Ամերիկյան զենքն արդեն կիրառվում է ռազմական ​​գոտուց դուրս գտնվող տարբեր թիրախների ուղղությամբ։ Ամերիկյան և արևմտյան  երկրների զինատեսակներով հարվածներ են հասցնում Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին, առաջին հերթին՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին ու բնակելի թաղամասերին»,- ասել է Լավրովը։