Լրահոս
Միջազգային
14:30
09.06.26
56

ԱՄՆ-ն դեռ Ռուսաստանին չի փոխանցել Զելենսկու հետ զրույցի մանրամասները. Պեսկով

Img default alt hy

ԱՄՆ-ն դեռևս Ռուսաստանին չի փոխանցել Ուիթքոֆի և Քուշների՝ Զելենսկու հետ ունեցած զրույցի մանրամասները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ինչպես պնդում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին, Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ։

«Այն (զրույցը) նոր է տեղի ունեցել, դեռ չեն փոխանցել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը Ռուսաստանին տեղեկացրե՞լ է Քուշների, Ուիթքոֆի և Զելենսկու զրույցի բովանդակության մասին։