-
ԻրավականԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր16:4505.10.24
-
ՏարածաշրջանԱնթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներ են իրար բախվել. կան տուժածներ16:1505.10.24
-
ԻրավականԿնոջը, իր կամքին հակառակ, բռնի ուժով անհայտ ուղղությամբ է տարել, հարվածներ հասցրել15:4505.10.24
-
ՔաղաքականՓաշինյանը և Բելգիայի վարչապետը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացումը14:1505.10.24
-
ՀասարակականՍիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ. Ավինյան12:4505.10.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 Հարվածներ՝ օդանավակայանին. գիշերային թեժ մարտեր՝ Իսրայել-Լիբանան ճակատում12:3005.10.24
-
Մամուլի տեսությունԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում. նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ»11:1505.10.24
-
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է «դաբրո» տալ՝ նախարարի թեկնածուի նշանակման հարցում․ «Հրապարակ»11:1105.10.24
-
Մամուլի տեսությունԱվինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է․ «Հրապարակ»10:4205.10.24
ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ դիտորդների մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ. Միլլեր
ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մտահոգությունները՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Եվ մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել ԵԱՀԿ-ի նախորդ առաջարկությունները, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք, ինչպես ակնկալում ենք, կլինեն առաջիկայում, և հնարավորություն ընձեռի իր ժողովրդին իրացնել հիմնարար ազատությունները՝ համաձայն երկրի սահմանադրության և միջազգային պարտավորությունների», — հայտարարել է Միլլերը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը Դիտմիր Բուշաթին ընտրություններից հետո հայտարարել էր, որ դրանք չեն անցել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, տեղի են ունեցել սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, որը թույլ չի տվել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցության բացակայության:
Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների խախտումներին անդրադառնալով՝ ԵՄ-ն իր հերթին կոչ է արել երկրի իշխանություններին ընդունել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք կապված են այս և նախորդ ընտրությունների հետ։
- 22:30 03.10.24 Բաքուն զորքը հմտացնում է լեռներում մարտ վարելու համար.Ալիևն անորսալի կործանիչներ է ստացել Պակիստանից Կարդալ ավելին
- 16:20 03.10.24 ՀԱՊԿ զորավարժություններ՝ առանց Հայաստանի Կարդալ ավելին
- 12:41 01.10.24 ԵԱՏՄ-ն որպես ինտեգրացիոն նախագիծ կայացել է և հաջողությամբ աշխատում է․ ՌԴ վարչապետ Կարդալ ավելին
- 18:00 28.09.24 Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց Թուրքիայից կաշառք է ստացել Կարդալ ավելին