-
Տարածաշրջան
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաև հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
20:2815.06.25 -
Հասարակական
Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը
19:1115.06.25 -
Հասարակական
Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել
17:3915.06.25 -
Հասարակական
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
17:2215.06.25 -
Հասարակական
Ավտովթար՝ Երևանում. գլխիվայր շրջված մեքենայի վարորդ ներկայացած կինը եղել է ոչ սթափ
17:0015.06.25 -
Միջազգային
Իրանն անհերքելի ապացույցներ ունի, որ ԱՄՆ զորքերը աջակցում են Իսրայելին. Աբբաս Արաղչի
16:0515.06.25 -
Միջազգային
Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար
13:5115.06.25 -
Հասարակական
Զինվորական համազգեստ հագնելուց հետո մա՜ չէր կանչում. 20-ամյա տանկիստ Արթուրը զոհվեց ինքնաձիգը ձեռքին
12:4915.06.25 -
Միջազգային
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված ուկրաինացի զինվորների ևս 1200 մարմին
23:5814.06.25 -
Հասարակական
Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ վիրավոր կա
23:4514.06.25 -
Արտաքին քաղաքականություն
Պատերազմ է, ես գնում եմ իմ երկիր. իրանցիները ճակատագրական պահին համախմբվելու կոչ են անում
23:3014.06.25 -
Միջազգային
Էրդողանն ու Թրամփը քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր
23:2414.06.25 -
Միջազգային
Հեգսեթը բացատրել է ԱԹՍ-ների հակազդման համակարգերն Ուկրաինայից Մերձավոր Արևելք տեղափոխելու պատճառը
23:1514.06.25 -
Հասարակական
Պատերազմ՝ երկնքում, քաոս՝ օդակայաններում. թռիչքների չեղարկումը հունից հանում է ուղևորներին
22:4514.06.25 -
Քաղաքական
Իրան-Իսրայել կատաղի բախումների ֆոնին՝ Բաքուն նորից բարձրացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
22:1514.06.25
Անահիտ Մանասյանն ընդգծել է Օվիեդոյի կոնվենցիայի կարևորությունը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 13-ին և 14-ին մասնակցել է Օվիեդոյի կոնվենցիայի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման երկօրյա դասընթացին։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել Եվրոպայի խորհրդի՝ կենսաբանության և բժշկության կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիայով (Օվիեդոյի կոնվենցիա) ամրագրված մարդու իրավունքների և էթիկայի սկզբունքների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կարողություններն ու հմտությունները։
Մասնակիցներին ողջունել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։
Անահիտ Մանասյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել և կարևորել աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման դասընթացների կազմակերպումը, որոնք նպաստում են մարդու իրավունքների պաշտպանության ավելի ամուր համակարգի ձևավորմանը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է Օվիեդոյի կոնվենցիայի կարևորությունը` նկատի ունենալով այն, որ վերջինս կարգավորում է մարդու արժանապատվության ու իրավունքների պաշտպանությունը կենսաբանության ու բժշկության ոլորտում՝ սահմանելով ոլորտում մարդու իրավունքների ապահովման հիմնական ու նվազագույն պահանջներ։
Պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցը ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև Կոնվեցիայով նախատեսված իրավունքների հանրային իրազեկման գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը նպաստելու հարցերում։
Դասընթացի շրջանակներում Լումսայի համալսարանքի իրավունքի փիլիսոփայության դասախոս, «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի միջազգային փորձագետ Ֆաբիո Մաչիոչեն և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության իրավաբան Բոգլարկա Բենկոն Պաշտպանի աշխատակազմին ներկայացրել են Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումները, կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրոպայի խորհրդի աշխատանքները, անդրադարձել առողջապահական ծառայությունների հասանելիությանը, վերարտադրողականության տարիքային սահմանափակումներին, Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված այլ իրավունքներին ու ազատություններին։
Երկօրյա միջոցառումը համակարգել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Միքայել Խաչատրյանն ու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը։
Դասընթացը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թվականների Գործողությունների Ծրագրի համատեքստում։
-
20:12 15.06.25 Ավերիչ տորնադո՝ Ապարանում. չորս մարդ տուժել է Կարդալ ավելին
-
19:11 15.06.25 Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը Կարդալ ավելին
-
17:39 15.06.25 Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Կարդալ ավելին
-
17:22 15.06.25 Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Կարդալ ավելին