Լրահոս
Իրավական
15:24
09.12.24
106

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել վնասվածքներ

Img default alt hy

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 6-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 221 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, դրամանենգության ու խուլիգանության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 4–ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։