Լրահոս
Տնտեսական
16:30
14.01.25
270

Անհուսալի վարկերը ո՞ւմ հաշվին է ներում կառավարությունը. բանկերը փող կշահեն, իշխանությունը՝ ձայներ

Կառավարությունը որոշել է ներել առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված, մինչև 1 մլն դրամ վարկ ունեցող  աշխատող քաղաքացիներին: 

2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ Կենտրոնական բանկի՝ անհուսալի դասակարգված վարկ ունի 341 հազար մարդ: Կառավարության արտոնությունը միայն  218 հազարի համար է: Ո՞ւմ գրպանից են մարվելու այդ պարտավորությունները և ի՞նչ են անելու մնացած՝ 123 հազար անհուսալի վարկառուները: