Լրահոս
Իրավական
14:00
05.10.24
69

Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին

Img default alt hy

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերներին ՀՀ գլխավոր դատախազությունում և իր ջերմ ողջույններն է փոխանցել Ղրղզստանի գլխավոր դատախազ Մաքսատ Ասանալիևին:

Նուրբեք Քայիմովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ջերմ ընդունելության, Համակարգող խորհրդի նիստը Երևանում գերազանց կազմակերպելու համար և Մաքսատ Ասանալիևի ողջույններն ու ջերմ խոսքերն է փոխանցել ՀՀ գլխավոր դատախազին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: