Լրահոս
Տարածաշրջան
16:15
05.10.24
339

Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներ են իրար բախվել. կան տուժածներ

Img default alt hy

Թուրքիայում՝ Անթալիայում, զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ավտոբուս իրար է բախվել։ Տուժել է 12 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է IHA-ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել D 400 մայրուղու վրա։ «Ալանիա շարժվող զբոսաշրջիկներով ավտոբուսը մխրճվել է ճանապարհի եզրին կանգնած ավտոբուսի մեջ, որից դուրս էին գալիս հյուրանոցի հյուրերը։ Վթարի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում՝ վարորդը և զբոսաշրջիկներ, որոնց քաղաքացիությունը հայտնի չէ»,-հայտնում են լրատվամիջոցները։