-
ՄիջազգայինՍիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները23:4209.12.24
-
Քաղաքական1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանում23:2509.12.24
-
ՔաղաքականԱդրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում22:5609.12.24
-
Կրթություն և գիտությունԵրիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան22:2909.12.24
-
ՀասարակականԱննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում. Քրիստինա Վարդանյան22:0009.12.24
-
ՄիջազգայինԽոշտանգում ու մտրակո՞ւմ են քրդերին Սիրիայում. Ասադների կեսդարյա ռեժիմի վախճանը21:4809.12.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Պետության վախճանի սկիզբ կամ ազատագրում. ի՞նչ սպասել Սիրիայում և տարածաշրջանում20:3009.12.24
-
ՔաղաքականՊայթյունավտանգ իրավիճակ է Միջին Արևելքի հայկական գաղութների ներսում․ ՀՅԴ Ավստրալիայի կոմիտեի կոչը20:2409.12.24
-
ՀասարակականՀրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներ20:1309.12.24
-
ՀասարակականՎիզ վեկալ, բան չենք անի. ոստիկանները խփել են գլխին, փորին, փորձել խեղդել՝ ըստ քաղաքացու20:0009.12.24
-
ՀասարակականՀոսանքի երկարացման լարով հարվածներ է հասցրել ծնողներին․ ինչ է կատարվել Սուրենավանում17:1809.12.24
Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների համագործակցության վրա. դեսպանը՝ Զուրաբիշվիլիի գրառման մասին
Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։
Դեսպանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
-Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան անձնական էջում կիսվել էր վրացական զբոսաշրջային օպերատորներից մեկի գրառմամբ, որը որոշակի կրքեր է բորբոքել հայ հասարակության շրջանում։ Ի՞նչպես կմեկնաբանեք այն։
-Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն և անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բացի այդ, մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
2024 թվականին Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը այդ հարաբերությունները բարձրացրել են որակապես նոր մակարդակի վրա, որն ապագայում էլ ավելի կխորացնի մեր բազմաբնույթ համագործակցությունը և դրականորեն կազդի տարածաշրջանի կայունության և զարգացման վրա։
Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների օրինակելի համագործակցության և վրաց և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրերս ֆեյսբուքի էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որում Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։ Վրաստանի նախագահի հրապարակումից որոշ ժամանակ անց վրացական տուրօպերատորը խմբագրել էր իր ռեպորտաժը՝ նշելով, որ տուր են կազմակերպում դեպի Հայաստան։
- 22:00 07.12.24 Թուրքական դիվանագիտության գայլի «հայկական» անցյալը. Սինիրլիօղլուն՝ ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Կարդալ ավելին
- 23:09 05.12.24 «Առասպելական» Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են խաղաղության հասնելուն. Ալիև Կարդալ ավելին
- 19:00 05.12.24 Վաշինգտոնին վռնդո՞ւմ են հայ-ադրբեջանական գործընթացից. Միրզոյանը, Բայրամովն ու Լավրովը Մալթայում են Կարդալ ավելին
- 18:05 05.12.24 ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին փաստաթղթեր Հայաստանից չեն ստացվել․ Լավրով Կարդալ ավելին