Լրահոս
Տարածաշրջան
16:45
31.10.24
129

Անզուսպ էմոցիաներ, ձերբակալվածներ և դատախազի մոտ չգնացող նախագահ. իրավիճակը՝ հետընտրական Վրաստանում

Վրաստանի ոստիկանությունն այսօր 2 մարդու է ձերբակալել՝ հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ լցոնումներ անելու համար: Նրանցից մեկը Մառնեուլի նահանգային խորհրդի պատգամավոր է: Երկրորդ կասկածյալի անունը հայտնի չէ: 

Այսօր դատախազություն պետք է ներկայանար Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընտրությունները կեղծելու վերաբերյալ իր հայտարարությունների համար: Սակայն Զուրաբիշվիլին չի ընդունել հրավերը՝ չնայած նրա ապացույցներին է սպասում նաև Վաշինգտոնը: