-
Հասարակական
Գոյության պայքար՝ հրթիռների կրակի տակ. Իսրայելում փլուզվում են հայերի տները
15:4521.06.25 -
Հասարակական
Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը
14:5821.06.25 -
Հասարակական
Ես կոչ եմ անում հայ ժողովրդին դիմադրել այս սադրանքներին, մեր ձևով․ Տիրատուր քահանա Սարդարյան
14:3021.06.25 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ 28-ամյա քաղաքացու մարմինը
13:2921.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ Արմավիր ՔԿՀ-ից.անօրինության դեմ պայքարը շարունակվում է
13:0721.06.25 -
Քաղաքական
Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան
12:1821.06.25 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում․ «Ժողովուրդ»
10:5021.06.25 -
Միջազգային
Իսրայելցիները ներխուժել են սիրիական գյուղեր. Թել Ավիվն ուզում է բացել երրորդ ճակա՞տը
10:2721.06.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ». «Հրապարակ»
10:1321.06.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ԱԱԾ տնօրենին խիստ հրահանգել է` «մաքրել» ուժային համակարգը. «Հրապարակ»
10:0121.06.25 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»
09:4921.06.25 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել. «Հրապարակ»
09:3021.06.25 -
Քաղաքական
Թուրքական ԱԹՍ-ները երեկ պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ
23:4520.06.25 -
Միջազգային
Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը
23:1720.06.25
Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը. ինչ փոփոխություններ են նախատեսվում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ, որոնք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։
Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ։ Այս փոփոխությունը կբացառի ներկայումս առկա տարբերակները՝ ապահովելով հստակություն և միասնականություն։
Նախագծում առանձնահատուկ կարևորություն է տրվում օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակին, որն օգտակար կլինի այն միջոցառումներում, որտեղ անհրաժեշտ է պահպանել ժամանակի սահմանափակումները։
Օրինագիծը կառավարությանը լիազորում է պաշտոնապես հաստատել կարճ տարբերակը՝ այն համապատասխանեցնելով օրհներգի երաժշտության և տեքստի պաշտոնական տարբերակին։
Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, որով այն կավարտվի հետևյալ քառատողով՝
«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։
Այսպիսով, պատգամավորները առաջարկում են հանել հետևյալ քառատողը՝
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։
Նշվում է, որ այս տարբերակը արդեն կիրառվել է որոշ միջոցառումների ժամանակ և դրական ընդունելություն է գտել հանրության կողմից։
Նախաձեռնությունը հնարավորություն կտա հստակեցնել օրհներգի պաշտոնական տարբերակի և դրա կարճ տարբերակի օգտագործման դեպքերը՝ ավելի հստակ սահմանելով ազգային խորհրդանիշի կիրառման կարգը։
-
15:21 21.06.25 Թուրքիայի հետ հարաբերություններն սկսել ենք զրոյական կետից. Փաշինյան Կարդալ ավելին
-
14:09 21.06.25 «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով ոչ կանոնավոր փոխադրում հասկացությունը վերաբերում է ուղևորների մի խմբի. «Փաստ» Կարդալ ավելին
-
14:04 21.06.25 Տագնապ ու խառնաշփոթ՝ Ագարակի անցակետում. իրանցիները չգիտեն՝ ինչ անել Կարդալ ավելին
-
13:52 21.06.25 Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են իրադրությունը տարածաշրջանում Կարդալ ավելին