-
Տարածաշրջան
Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներ են իրար բախվել. կան տուժածներ
16:1505.10.24 -
Իրավական
Կնոջը, իր կամքին հակառակ, բռնի ուժով անհայտ ուղղությամբ է տարել, հարվածներ հասցրել
15:4505.10.24 -
Քաղաքական
Փաշինյանը և Բելգիայի վարչապետը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացումը
14:1505.10.24 -
Հասարակական
Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ. Ավինյան
12:4505.10.24 -
Հայլուր
Հայլուր 12։30 Հարվածներ՝ օդանավակայանին. գիշերային թեժ մարտեր՝ Իսրայել-Լիբանան ճակատում
12:3005.10.24 -
Մամուլի տեսություն
Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում. նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ»
11:1505.10.24 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է «դաբրո» տալ՝ նախարարի թեկնածուի նշանակման հարցում․ «Հրապարակ»
11:1105.10.24 -
Մամուլի տեսություն
Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է․ «Հրապարակ»
10:4205.10.24 -
Կրթություն և գիտություն
Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
10:3805.10.24
Արցախցիների թոշակի հաշվարկի համար լրացուցիչ հիմքեր են պահանջում. նախարարությունն արձագանքել է․ News.am
![Img default title HY Img default alt hy](https://img4-news.5tv.am/storage/files/news/screenshot-2024-09-09-023101-780x_.png?token=295d0c63f147da0a0aa115822cd3bbc8)
Արցախից բռնի տեղահանված կենսաթոշակային տարիքի քաղաքացիները Հայաստանում կենսաթոշակային ստաժի հաշվարկման հետ կապված խնդիրների են բախվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մանուշ Եսայանը:
Նա տեղեկացրեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը, որտեղ հաշվարկվում է քաղաքացու կենսաթոշակը, Արցախից բռնի տեղահանված իր վստահորդների աշխատանքային գրքույկներում առկա գրառումները բավարար ապացույց չի համարել աշխատանքային ստաժի հաշվարկման համար՝ պահանջելով լրացուցիչ ապացույցներ:
«Աշխատանքային գրքույկները պատշաճ լրացված են, որևէ խախտում չկա, սակայն նախարարությունից պարզաբանում են, որ ՊԵԿ-ին ուղղված հարցումների արդյունքում չի հիմնավորվել, որ տվյալ քաղաքացին 35 և ավելի տարիների աշխատանքային ստաժ ունի: Գուցե տվյալների բազաներն են թերի կամ արխիվները փոխանցելու հետ կապված խնդիրներ կան, սակայն դրանք չպետք է ի վնաս քաղաքացու կիրառվեն»,-նշեց Եսայանը:
Փաստաբանի խոսքով՝ վարչարարության հիմնարար սկզբունքների համաձայն՝ անձի հայտնած տեղեկությունները համարվում են հավաստի, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:
«Ասում են՝ տվյալների բազաներում չենք հայտնաբերել, լրացուցիչ ապացույցներ բերեք: Այս իրավիճակում անձը երևի թե պետք է դիմի Ադրբեջանի՞ն, որ ստանա ապացույցներ, որ աշխատել է իքս տարիներ և իրավացիորեն հավակնում է ստանալ համապատասխան կենսաթոշակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վարչական մարմնի կողմից քաղաքացու աշխատանքային ստաժի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չունենալը չի կարող համարվել հերքող ապացույց:
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակային ստաժի հաշվարկման հետ կապված խնդրով արդեն իսկ հայցադիմումներ են ներկայացվել ՀՀ վարչական դատարան:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Արցախից տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար կարող են դիմել միայն ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստայնը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ աշխատանքային ստաժի հաշվարկման հետ կապված հիշյալ խնդիրը նոր չէ. այն վերաբերում է ոչ միայն ԼՂՀ, այլև ՀՀ տարածքում քաղաքացիների աշխատած ժամանակահատվածին:
Նախարարության պաշտոնյայի խոսքով՝ մինչև 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992թ. հունվարից մինչև 2013թ. հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
«2012-2013 թվականներից սկսած մենք հիմք ենք ընդունում հարկային մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությունը: Իսկ 1992թ. մինչև 2012-2013թ. ընկած ժամանակահատվածում աշխատանքային ստաժը հաստատելու հետ կապված դժվարություններ կան, քանի որ շատ արխիվներ պահպանված չեն»,-ասաց նա:
Գալստյանի խոսքով՝ սա է պատճառը, որ բացի աշխատանքային գրքույկից, իրենք պահանջում են նաև սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստացած լինելը հավաստող փաստաթուղթ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
-
15:30 05.10.24 Սպասվում է անձրև և ամպրոպ Կարդալ ավելին
-
14:45 05.10.24 Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում. Հովհաննիսյանն` ուսուցիչներին Կարդալ ավելին
-
14:30 05.10.24 Պապոյանը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին Կարդալ ավելին
-
13:45 05.10.24 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Կարդալ ավելին