Լրահոս
Արցախ
18:53
09.05.26
654

Արցախի ազատագրումը պարտավորություն է՝ չհաշտվել կորստի հետ․ Մետաքսե Հակոբյան

Img default alt hy

Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է, գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Մայիսի 9-ը միայն ռազմական հաղթանակի մասին չէ։ Դա Հայի կամքի, արժանապատվության ու Հայրենիքի համար մինչև վերջ կանգնելու ապացույցն է։ Մեր Հայրենիքը ազատագրվեց հավատքի, անձնազոհության ու միասնականության շնորհիվ։

Արցախի ազատագրումը պարտավորություն է՝ չհաշտվել կորստի հետ, չսովորել պարտությանը, չընդունել հանցագործ ու հայատյաց իշխանությանը և չթույլատրել, որ մեր պատմությունը վերածվի լռության։

Խոնարհում ու փառք բոլոր քաջորդիներին, որոնք իրենց կյանքով բացեցին հաղթանակի ճանապարհը»։