Լրահոս
Շոու բիզնես
00:10
23.11.24
629

Արդեն տանն է. Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին

Img default alt hy

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, որը 2 ամիս բուժում էր ստանում Միքայելյան համալսարանական հիվանդանոցում, դուրս է գրվել և արդեն տանն է, Tert.am Life-ի հետ զրույցում հայտնել է Հրանտ Թոխատյանի կինը` դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

«Տրամադրությունը լավ է, ամեն ինչ նորմալ է: Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- ասել է դերասանուհին։

Թոխատյանի կինն այլ մանրամասներ չի հայտնել դերասանի առողջական վիճակի մասին։ Նա ընդգծել է, որ կարևորը Թոխատյանի տրամադրությունը լավ է: