Լրահոս
Միջազգային
14:43
09.12.24
127

Արևմուտքի սիրիական ցնծությունը. Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ է հրավիրել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն «արդարության հաղթանակ» է համարում ԱՄՆ նախագահը, միևնույն ժամանակ Բայդենը նշել է, որ անկայուն է իրավիճակը Սիրիայում: Սիրիայի հակակառավարական ուժերին աջակցող Էրդողանը հայտարարել է, թե առաջիկա 2-3 ամիսները շատ կարևոր են լինելու Թուրքիայի համար: 

Շատ վերլուծաբանների կարծիքով՝ Էրդողանը փորձում է իրադրությունը Թուրքիայի համար ավելի շահեկան դարձնել Մերձավոր Արևելքում, քանի դեռ Թրամփը չի ստանձնել ԱՄՆ փաստացի ղեկավարումը: