Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:19
24.05.24
239

Արևմուտքն ԱՊՀ երկրներում ձևավորում է «աքսորյալ կառավարություններ»՝ իշխանությունը զավթելու համար. Բորտնիկով

Img default alt hy

Արևմուտքը փորձում է պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար և ձևավորում է «աքսորյալ կառավարություններ»՝ իշխանությունը զավթելու Համագործակցության երկրներում՝ դրանցում իրավիճակի վատթարացման և զանգվածային անկարգությունների դեպքում։ Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Այդ նպատակով օգտագործվում են ազդեցության գործակալներ, վերահսկվող ընդդիմադիր կուսակցություններ և շարժումներ, շահույթ չհետապնդող կազմակերպություններ և կեղծ անկախ լրատվամիջոցներ։ Այսպես կոչված «աքսորյալ կառավարությունները» ձևավորվում են արտերկրում գտնվող քաղաքական էմիգրանտներից, որոնց նպատակն է զավթել իշխանությունը ծագման երկրներում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և զանգվածային անկարգությունների դեպքում»,- ասել է Բորտնիկովը Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։