Լրահոս
Առողջապահական
15:10
05.02.25
173

Արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելի է. ԱՆ

Img default alt hy

Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը  պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։ Թվերը ներկայացրել են Առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում: 

2023-2024թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում: 

 Ի՞նչ անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար.

Պատվաստվե՛ք ՄՊՎ-ի դեմ։ 

Անցե՛ք սքրինինգային հետազոտություն։ 

Անհրաժեշտության դեպքում ստացե՛ք համապատասխան բուժում։ 

Արգանդի պարանոցի քաղցկեղը հատկապես վաղ փուլում հայտնաբերելու և արդյունավետ բուժելու դեպքում հնարավոր է հասնել լիարժեք ապաքինման: