Լրահոս
Հասարակական
23:40
08.12.24
430

Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհի հետևանքով 49-ամյա կին է մահացել

Img default alt hy

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 8-ին, ժամը 14։43-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի ննջարանում:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ Ֆ․ Կ․-ին (ծնված 1975 թ.) և շենքից տարհանել ևս 15 բնակչի:  Ֆ․ Կ․-ն տեղում բուժօգնություն ստանալիս մահացել է։  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 16:12-ին: Այրվել է ննջարանի (մոտ 20 քմ) գույքը։