Լրահոս
Հասարակական
22:27
09.06.26
59

Արմավիրի մարզում Nissan March»-ը բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի 42-ամյա Արթուր Ք․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։