Լրահոս
Քաղաքական
18:00
09.11.24
161

Արմեն Գրիգորյանը Լիտվայի նախագահի խորհրդականի հետ քննարկել է Հարավային Կովկասում ընթացող գործընթացները

Img default alt hy

Վիլնյուս կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Լիտվայի նախագահի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Զրուցակցիս հետ հանգամանալից քննարկում ենք ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Անդրադարձ ենք կատարել Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին:

Մտքեր ենք փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ անվտանգային օրակարգի զարգացման հարցերի շուրջ, անդրադարձել ենք նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա փոխգործակցության խորացման հեռանկարներին»: