Լրահոս
Իրավական
16:07
12.05.26
1 056

Արտակ Ավետիսյանը ձերբակալվել է Փաշինյանի նկատմամբ «ատելության խոսքի» համար

Img default alt hy

Քիչ առաջ իր տնից հղի կնոջ ու մոր ներկայությամբ ձերբակալվել է ակտիվիստ Արտակ Ավետիսյանը: 

News.5tv.am-ին ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նա ձերբակալվել է ատելության խոսքի համար. «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին»,- տեղեկացնում են ՆԳՆ-ից: 

Ձերբակալվելուց 2 ժամ առաջ Արտակ Ավետիսյանը ուղիղ եթեր էր մտել` ասելով, որ Փաշինյանին սպասում է Շենգավիթում: