Լրահոս
Հասարակական
20:55
08.12.24
187

Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Img default alt hy

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։20-ի դրությամբ, Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: