Լրահոս
Միջազգային
13:40
08.12.23
107

«Արյան նոր գետեր են հոսելու». Մեդվեդևը Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ բախման վտանգ է տեսնում

«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը, որը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմին, երբեք այսքան իրական չի եղել Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո»,- հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը: Դմիտրի Մեդվեդևի պնդմամբ՝ Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շանտաժի է ենթարկում Կոնգրեսին, որպեսզի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթ հատկացվի: Մեդվեդևը վստահ է, որ Բայդենի վարչակազմն ու Ուկրաինայի իշխանությունները, բնականաբար ստանալու են այդ գումարները: «Այդ գումարների համար արյան նոր գետեր են հոսելու, որոնց պատասխանատվությունը կրում է Բայդենների ընտանիքը,- Տելեգրամում գրել է դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահը: