Լրահոս
Աշխարհ
11:00
16.05.26
244

Ավստրալիայում տղամարդը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով

Img default alt hy

Արևմտյան Ավստրալիա նահանգի Պերտ քաղաքի մոտակայքում գտնվող և տարածաշրջանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը համարվող Ռոթնեստ կղզու մոտ շնաձկան հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել, հայտնել է ոստիկանությունը:

Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել առավոտյան Horseshoe Reef կոչվող ստորջրյա ժայռի մոտ:

«Արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդում են ստացել Ռոթնեստ կղզու ափերի մոտ շնաձկան հնարավոր հարձակման մասին: 38-ամյա տղամարդը, ենթադրաբար, շնաձկան կծած է ստացել: Նրան նավով հասցրել են ափ, որտեղ դիմավորել են պարամեդիկները: Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել», - ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, հարձակման պահին ափից մոտ 80 մետր հեռավորության վրա ականատեսները նկատել են մոտ հինգ մետր երկարությամբ սպիտակ շնաձուկ: