Լրահոս
Հասարակական
13:59
08.12.24
347

Ավտոմեքենա է այրվել․ մանրամասներ

Img default alt hy

Դեկտեմբերի 7-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնու կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։29-ին, մարվել՝ 19։40-ին։ Այրվել է «Jeep» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Յ. Հ., ծնված 1961 թ.) սրահը, շարժիչի հատվածը և դիմացի անվադողերը: