-
ՄիջազգայինՍիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները23:4209.12.24
-
Քաղաքական1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանում23:2509.12.24
-
ՔաղաքականԱդրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում22:5609.12.24
-
Կրթություն և գիտությունԵրիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան22:2909.12.24
-
ՀասարակականԱննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում. Քրիստինա Վարդանյան22:0009.12.24
-
ՄիջազգայինԽոշտանգում ու մտրակո՞ւմ են քրդերին Սիրիայում. Ասադների կեսդարյա ռեժիմի վախճանը21:4809.12.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Պետության վախճանի սկիզբ կամ ազատագրում. ի՞նչ սպասել Սիրիայում և տարածաշրջանում20:3009.12.24
-
ՔաղաքականՊայթյունավտանգ իրավիճակ է Միջին Արևելքի հայկական գաղութների ներսում․ ՀՅԴ Ավստրալիայի կոմիտեի կոչը20:2409.12.24
-
ՀասարակականՀրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներ20:1309.12.24
-
ՀասարակականՎիզ վեկալ, բան չենք անի. ոստիկանները խփել են գլխին, փորին, փորձել խեղդել՝ ըստ քաղաքացու20:0009.12.24
-
ՀասարակականՀոսանքի երկարացման լարով հարվածներ է հասցրել ծնողներին․ ինչ է կատարվել Սուրենավանում17:1809.12.24
-
ՀասարակականՇիրակում բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր15:4909.12.24
Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։
Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազոլինի մանրածախ առևտրով զբաղվող ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, հարկերը չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2020 թվականի հունվար ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում թաքցրել են ընկերության հարկման օբյեկտը:
Մասնավորապես՝ վաճառքներ իրականացնելիս չեն տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վեց անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով կետով, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։
Չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ համակցված՝ գրավ և բացակայելու արգելք։
Նախաքննության ընթացքում ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 118 000 000 ՀՀ դրամ։
- 19:01 09.12.24 Հովիկ Աղազարյանի դեմ վարույթ կհարուցեն Կարդալ ավելին
- 16:40 09.12.24 Խուսափե՛ք կասկածելի շահավետ առաջարկներից․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Կարդալ ավելին
- 16:05 09.12.24 Երևանում երիտասարդը փորձել է լինգով հարվածել մաքրման աշխատանք կատարող քաղաքացուն․ հնչել են կրակոցներ Կարդալ ավելին
- 15:24 09.12.24 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել վնասվածքներ Կարդալ ավելին