Լրահոս
Քաղաքական
14:00
05.12.24
1 263

Այո, մաման լացացրել եմ, թող հրապարակեն. ընկերներս վախենում են բարևել ինձ․ Հովիկ Աղազարյան․ News.am

Img default alt hy

Երեկ ես իմ ճեպազրույցում ասացի, որ այդ դրամատիզմը որ մտցրել են մարդկու նամակագրությունների հետ կապված, ես չգիտեմ՝ օրենքով այդ հնարավորությունը կա թե չկա, բայց կա լրագրողական հետաքննության ինստիտուտ, ես անձամբ համաձայն եմ, որ երկու տղամարդ լրագրող գա, իմ և ՔՊ-ի ղեկավարության կամ պարոն Արեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ գրառումները: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Թող իմ նամակագրությունը գնահատեն, թե ինչքանով են դրանք շոկային: Ես չեմ ասում՝ թող նայեն այն նամակագրությունը, որտեղ իմ վրա ինչ ճնշումներ են եղել, որ ես թիմից դուրս գամ պատերազմից հետո, դուրս գամ վարչապետի դեմ և ես ինչ պատասխաններ եմ տվել, դրանք պետք չէ նայել:

Հարցին՝ ո՞ւմ կողմից է եղել, նա վրդովված պատասխանեց. «Դե հիմա ի՞նչ կարևոր է, սեւ շան»:

Այն գրառումները, որտեղ, որ իմ վրա բազմաթիվ ճնշումներ են եղել, բազմաթիվ, այլ տիպի առաջարկություններ, և ես ինչ պատասխաններ եմ տվել, այդ մասը չկա երևի վարչապետի կամ վարչության սեղանին:

Ես չեմ ամաչում և համաձայն եմ նույնիսկ, որ կին լրագրող գա, բայց պինդ ներվերով, որ հասկանա, թե ինչը ինչոց է, որը որտեղից է, որ Աղազանյան Հովիկը հասկացել է, որ իր դիմաց ագենտ է և մաման լացացրել է։ Եղա՞վ»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետական անվտանգությանը վերաբերող, հակահետախուզական տվյալներ են եղել իր հեռախոսում, Աղազարյանն ասաց. «Ես երբեք չեմ եղել այնպիսի վայրում, չեմ ծանոթացել այնպիսի փաստաթղթի, որը պարունակի պետական գաղտնիքի հետ կապված ինֆորմացիա:

Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով պետության անվտանգությունը կբարձրանա, պետության կայունությունը կուժեղանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ: Եթե ես խանգարում էի թիմին այդ հարցերը լուծելու համար, յուրաքանչյուրը հասկանում է՝ ես ինչ նկատի ունեմ, եթե ես եմ խանգարողը, ապա թող ես այդ զոհը լինեմ և իմ նախկին քաղաքական թիմի նվիրական երազանքները, որ մինչև երեկ ես կիսել եմ, թող իրականություն դառնա, ես պատրաստ եմ»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյան ասում է կարմիր գծեր եք հատել, նախկին ՔՊ-ականը նշեց. ««Պարոն վարչապետը ես հասկացա որ նկատի ունի բարոյականության հետ կապված խնդիրներ: Ես նորից եմ ասում, որ ես պատրաստ եմ»:

Նա նաեւ հայտարարեց. «Ես ճշնված եմ, որ իմ ընկերներին դրել են դժվար վիճակի մեջ, որ խուսափում են ինձ բարևելուց»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը: