Լրահոս
Քաղաքական
16:12
10.05.26
303

Այս առ ոչինչները փորձեցին ևս մեկ անգամ իրենց քաղաքական ճղճիմությունը ցույց տալ․ Արման Ղազարյան

Img default alt hy

Իմ դիմացի շենքում գտնվող առ ոչինչները փորձեցին ևս մեկ անգամ իրենց քաղաքական ճղճիմությունը ցույց տալ՝ չտրամադրելով այս դահլիճը, կարծելով թե մենք ձախողելու ենք, բայց ձեր ներկայությունը արդեն իսկ ապացուցում է, որ մենք մեր նպատակին հասնելու ենք։ Այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։  

«Ձեր հետ անմիջական քննարկումներով մշտապես վեր ենք հանել մեր համայնքին հուզող խնդիրները և դրանք մեր անունից պարբերաբար բարձրաձայնել եմ հնարավոր բոլոր եղանակներով: Ազգային ժողովի ամբիոնից պահանջել եմ շուտափույթ լուծումներ մատնանշելով մեր հազարավոր գյուղացիներին հուզող խնդիրները և դրանք լուծելու վրա վերաբերյալ հենց իրենց խոստումները և մեր տեսլականները: Խոստացել է ներդնել գյուղատնտեսական ամբողջական ապահովագրման ծրագիր: Ամբողջությամբ ձախողված է, չկա: Գյուղացու եղած խնդիրները գնալով ծանրանում են․ մթերում և իրացում, ոռոգման ջրի բարձր սակագներ, դիզվառելիքի, որակյալ սերմերի, պարատանյութների, թունաքիմիկատների, առանց այն էլ բարձր գների շարունակական աճ, անվտանգային պարզ խնդիրներ և այլն: Սա է պատճառը, որ մշակվող ցանքատարածություններն ու անասնագլխաքանակը, հատկապես լեռնային և սահմանամերծ բնակավայրերում օր-օրի կրճատվում է անգամներով»,- նշեց նա։