Լրահոս
Իրավական
11:51
17.05.26
348

«Այս մահը իրավապահների խղճին է»․ փաստաբանը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում տեղի ունեցած դեպքի մասին

Img default alt hy

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն անդրադարձել է երեկ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի հետ կապված դեպքին, գրելով.

«Քարոզչական պաստառ վնասելը վարչական իրավախախտում է, այն էլ եթե վնասվում է օրենքով սահմանված կարգով փակցված պաստառը /Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածն է/

Պատիժը` տուգանք 50,000-100,000 ՀՀ դրամ:

Չի կարող պաստառ վնասելը որևէ դեպքում քրեական պատասխանատվություն ենթադրել:

Այս այլասերված իրավամեկնաբանություններով առաջնորդվող իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը, եթե ԶԼՄ-ներում ներկայացված փաստերը հաստատվում են»։