Լրահոս
Հայաստան
23:40
13.07.24
348

Այս վանքի նման վայրերի պահպանումը կարևոր դեր է խաղում ապագա սերունդների համար. Ուզրա Զեյան այցելել է Հաղպատի միջնադարյան վանական համալիր

Img default alt hy

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Լոռու մարզում պետքարտուղարի տեղակալ Զեյան այցելել է Հաղպատի միջնադարյան վանական համալիր՝ ծանոթանալու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը։

«Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը անչափ կարևոր է»,- նշում են դեսպանությունից

«Այս վանքի նման վայրերի պահպանումը կարևոր դեր է խաղում ապագա սերունդների համար պատմությունը վերապատմելու գործում»,- X-ում գրել է Ուզրա Զեյան: